
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում եւ նրա հարեւանությամբ գտնվող բնակավայրերում ջուրը թեեւ շուրջօրյա է մատակարարվում, սակայն այն հարուստ է մանր կենդանիներով, մասնավորապես` թրթուռներով: Այստեղի ջուրը ավազախառն է:
Այս տեղեկությունները զետեղված են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվության մեջ:
Ըստ Արդարադատության նախարարության` «Արթիկ» ՔՀԿ-ին սնուցող ջրագծի հիմնանորոգման հարցը ներկայացվել է Կառավարության քննարկմանը դեռեւս անցյալ տարվա մայիսին: Սակայն վերոնշյալ հաշվետվությունը վերջերս հրապարակվեց, որտեղ «Արթիկ»-ի ջրի խնդրի լուծման մասին որեւէ կետ չկա:
Հասարակական վերահսկողության դիտորդները պարզել են, որ «Արթիկ»-ի ազատազրկվածները դժգոհում են հավելյալ սննդի որակից, մասնավորապես` փչացած կարագից: Հիմնարկի վարչակազմը հաստատել է, որ մեծ քանակությամբ ստացված կարագը երկար պահելու ընթացքում փչացել էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել