Արցախում տված համերգների համար ռուսական աստղերին արգելել են մուտք գործել Ադրբեջան
Օտարերկրյա քաղաքացիներին, որոնց անձնագրում ԼՂՀ-ի վիզայի կնիք կա (ՌԴ քաղաքացիների անձնագրերում, որպես կանոն, նշումներ չեն արվում) և նրանց, ովքեր այցելել են Ղարաբաղ, Ադրբեջան մուտք գործելն արգելվում է:
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական կայքում անընդհատ թարմացվում է այն անձանց ցուցակները, որոնք եղել են Ղարաբաղում, այդ թվում նաև այն կազմակերպությունների, որոնք Արցախի իշխանությունների հետ կապեր ունեն:
«Այնուհետև ցուցակը տրամադրվում է Ադբեջանի համապատասխան կառույցներին: Արգելքը տարածվում է բոլորի վրա, այդ թվում` շոու-բիզնեսի և սպորտի ներկայացուցիչների»,- հայտնում է «Ռեգնում» գործակալությունը
Ռուս երգիչներ` Կատյա Լելը, Սոսո Պավլիաշվիլին, Ազիզան և այլք չեն կարող համերգներ տալ Ադրբեջանում միայն նրա համար, որ ավելի վաղ համերգներ են ունեցել Ղարաբաղում:
Վերջին շրջանում ԼՂՀ մտնելու ժամանակ օտրաերկրյա քաղաքացիներին, իրենց ցանկությամբ, կարող են նաև անձնագրում վիզա չխփել: Բացի դրանից, ԼՂՀ սահմանապահները անձնագրերում վիզայի կնիք չեն դնում, որը վկայում է սահմանը հատելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել