HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ «Արին-Բերդ»-ի վերականգնման ընթացքում հավելագրումներ կատարելու համար

28_07-ErebuniԳլխավոր դատախազության  պետական շահերի պաշտպանության վարչությունում    հարուցվել է  քրեական գործ՝ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումների միջոցով գումար հափշտակելու դեպքի առթիվ: Ուսումնասիրելով «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների վերաբերյալ նյութերը պարզվել է, որ Մշակույթի նախարարության եւ «Արագածոտն» ՓԲԸ-ի  միջեւ  անցյալ տարվա հունիսի 19-ին կնքված «Հուշարձանների վերականգնում» ծրագրի շրջանակներում հիշյալ ընկերությունն ստանձնել է «Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների իրականացումը: 2008 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին «Արագածոտն» ՓԲԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյանը պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ դրանք օգտագործելու միջոցով կատարել է աշխատանքների ծավալների  1. 196,2  հազար դրամի հավելագրումներ, որն էլ խաբեությամբ ստացել է մշակույթի նախարարությունից: «Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն ուղարկվել է ոստիկանություն՝ ըստ էության քննելու համար»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter