
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքը կառուցվել է 1812 թվականից, այն ընդհանուր առմամբ գտնվում է անմխիթար վիճակում: Բոլոր տեսակի վերանորոգումները կարճ ժամանակ անց փչանում են:
Գորիսի տարածքում քրեակատարողական հիմնարկի նոր շենք կառուցելու հարցը փետրվարի 26-ին ներկայացվել է կառավարության քննարկմանը:
Հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն այցելելով «Գորիս» ՔԿՀ-ի ներկայիս շենք արձանագրել են հետեւյալը.
Պատժախցերի մակերեսը (4 քմ) չի համապատասխանում միջազգային նորմերին ( առնվազն 7 քմ), եւ այնտեղ չի կարելի մարդ պահել:
Իսկ դիտորդների այցելության պահին 30 քմ մակերեսով խցում եղել են 15 ազատազրկվածներ, այսինքն` խուցը կրկնակի գերբնակցեված է եղել:
Հիմնարկի բուժմասն ատամնաբույժի եւ ակնաբույժի խիստ կարիք ունի: Սարքավորումներով ապահովվածությունը բուժմասում անբավարար է, իսկ եղածներն էլ հին ու մաշված են:
Զբոսահրապարակներում սպորտով զբաղվելու հնարավորություն չկա, իսկ խոհանոցի սանիտարական վիճակը դիտորդների գնահատմամբ` անբավարար է:
«Գորիս» ՔԿՀ-ի գրադարանը վերջին տարիներին չի համալրվել գրականությամբ, գրքային ֆոնդը համալրվում է աշխատակիցների անձնական միջոցներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել