HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մահվան օղակներ» Գյումրու ծառերի համար

01_08-Gyumri Գյումրու կանաչ տարածքների ոչնչացնողները գնալով «դենդրոցիդ» իրականացնելու նորանոր եղանակներ են մտածում: Այս նոր «եղանակը», ինչպես երևում է նկարներում, կարելի է պարզապես կոչել «Մահվան օղակ»: Հուլիսի 27-ին Գյումրու «Օրհուս» կենտրոնը քաղաքացիների կողմից ահազանգ ստացավ Աբովյան պողոտայում` վերակառուցվող Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ, հինգ բարդի ծառերի վնասելու մասին: Տեղում կատարված զննությունից պարզվեց, որ այդ հինգ ծառերը գետնից 10-15 սմ բարձրության վրա կտրող գործիքի օգնությամբ «բարեխղճորեն» կեղևահանվել են: Կեղևահանված հատվածը կազմում է 5-7 սմ: 01_08-Gyumri1 Եթե Գյումրու ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ապօրինի ծառահատումները միշտ ունենում են ինչ-որ արդարացնող պատճառաբանություններ, ապա այս դեպքը չի կարող ունենալ ոչ մի արդարացում: Սա դիտավորությամբ իրականացված «հանցագործություն» է ծառերի նկատմամբ: Երբ սկսեցինք այս դեպքի առնչությամբ հարձուփորձ անել Աբովյան պողոտայով անցնող մի քանի քաղաքացիների, նրանցից մեկը ասաց. «Շատ հնարավոր է, որ այս ծառերի ոչնչացումը պետք է դրանց հետևում կառուցվող շինության տերերին»: Եվ, իսկապես, այս հինգ ծառերը «փակում են» մի նորակառուց շենքի նախշազարդ ճակատը, որը կարող է դուր չգալ դրա տերերին: 01_08-Gyumri2 Ձեռնպահ մնալով մեկնաբանություններից և ի նկատի ունենալով, որ ապօրինության արդյունքում վնաս է հասցվել Գյումրի քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին և դա ուղեկցվել է ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտումներով` Գյումրու «Օրհուս» կենտրոնը դիմելու է իրավասու մարմիններին, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու ակնկալիքով, որպեսզի արդյունքում բացահայտվեն և պատժվեն համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին վնաս պատճառողները: Ակամայից հիշում եմ անցյալ տարի Գյումրու դրամատիկական թատրոնում փայլուն հաջողություն ունեցած մի բեմադրության վերնագիր` «Ծառերը կանգնած են մահանում»: Գյումրիում սկսել են ծառերին կանգնած սպանել: Գևորգ Պետրոսյան, Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter