HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Այս տարի բուհերի վիճակը վատթարացել է

Այժմ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում գործելու է մագիստրոսական երկու նոր ծրագիր` «Լեզվաբանություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» և « Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և հաղորդակցություն» (PR): Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի կարծիքով` դրանք հեռանկարային ծրագրեր են և տարածաշրջանում մեծ դեր կարող են ունենալ:

Նա նաև հայտնեց, որ համլսարանը շարունակում է ամրապնդել միջազգային կապերը ոչ միայն ԱՊՀ երկրների, այլև Եվրոպայի հետ: Այժմ բուհը ՅՈւՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության կենտրոնի հետ համատեղ տպագրում է «Լեզվաբանական կրթությունը բարեփոխումների փուլում» ժողովածուն, որի հիմնական նյութերը տրամադրել է հայկական բուհը: Ս. Զոլյանը հավելեց, որ սրանով համալսարանը դառնում է  ոչ միայն նյութ մատակարարող, այլ գործընկեր:

Ս.  Զոլյանն անրադաձավ նաև բուհերի ֆինասավորման խնդրին, որն, ըստ նրա, շատ լուրջ է և առկա է բոլոր բուհերում: Պետական բյուջեից բուհերը ստանում են շատ քիչ ֆինանսավորում, և ֆինանասավորման մեծ մասը կուտակվում է ուսանողների վարձավճարների հաշվին: Վերջիններիս ծնողները վճարում են իրենց երեխայի ուսման համար, սակայն համալսարանում կան մի շարք այլ խնդիրներ, որոնք ոչ պակաս ծախսատար են: Այս տարի, երբ ՀՀ-ում շրջանավարտ չի եղել, բուհերի վիճակը վատթարացել է, որը շարունակվելու է նաև մյուս տարիներին ևս: Ս. Զոլյանը նշեց, որ Վ. Բրյուսովի անվան համալսարանի վնասն այժմ կազմում է մոտ 400 միլիոն դրամ, իսկ իրենց բյուջեն մոտ 1.8 միլիարդ է, որը բարձր ցուցանիշ չէ:

Որպես հարցի լուծում` ռեկտորն առաջարկեց պետության կողմից սուբսիդիաների տրամադրում, որը հետագայում կփոխհատուցվի: Նա նշեց, որ եթե վերջին 10 տարիների ընթացքում բարձրագույն կրթական համակարգին հաջողվել է թեև համեստ, բայց զարգացում ապահովել, այժմ գոյատևելու սահմանը ևս անցել է:

«Հիմա, եթե լուրջ փոփոխություններ չլինեն, մեզ հետընթաց է սպասվում», - հավելեց Սուրեն Զոլյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter