HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում պատրաստվում են անկախության տարեդարձին

Arcakh-independence_12.08.0Սեպտեմբերի 2-ին Ղարաբաղում կնշեն ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձը: Այդ օրը ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության շրջաններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Հենց այդ միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցերն են այսօր քննարկվել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձի  տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նիստում: Ինչպես հայտնում են, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով` սեպտեմբերի 1-ին Արցախի ուսումնական հաստատություններում 2008-2009 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի անկախության օրվան. դասին կմասնակցեն ԼՂՀ անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ եւ ԱԺ պատգամավորներ: Սեպտեմբերի 2-ին զինվորական շարասյուները քայլերթով կանցնեն մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցներով, Ստեփանակերտում եւ շրջաններում կկազմակերպվեն համերգային եւ մարզական միջոցառումներ, կկայանան ժողովրդական զբոսահանդեսներ: Պետական կառավարական պատվիրակությունը կայցելի Ստեփանակերտի Հուշահամալիր, օրվա կապակցությամբ երեկոյան կկայանա ԼՂՀ նախագահի ընդունելությունը: Տոնական համերգը տեղի կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որն էլ կեզրափակվի տոնական հրավառությամբ: Ստեփանակերտի քաղաքապետի հավաստմամբ` մայրաքաղաքի փողոցների եւ զբոսայգիների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները կավարտվեն մինչեւ օգոստոսի 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter