HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը նշել են հնդկահայ համայնքում

AssumptionԿալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը տեղեկացնում է, որ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը` օգոստոսի 16-ը, նշանակալից էր հնդկահայ համայնքի և Մարդասիրական ճեմարանի սաների համար: Հնդկահայ համայնքում խաղողօրհնության տոնը ընդունված է որպես Սեյդաբադի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր: Այս առիթով կրկին ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի երբեմնի հայաշատ այս վայրը, որտեղ և մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Օրվա պատարագիչն էր արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյանը: Հավարտ Ս. Պատարագի, Հայոց Եկեղեցու ընկալեալ ավանդության համաձայն, կատարվեց խաղողօրհնության արարողություն, ավարտին պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնելով օրվա խորհուրդը և ջերմորեն շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ, այնուհետև օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկա բազմությանը: Արարողությանը ներկա էին համայնքի անդամները, Մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները և հյուրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter