HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սիրահարված տղան սարսափի մեջ է պահում Բագարան գյուղը

zorro-bagaran_21.08.09Արդեն 2 տարի է` Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչները գյուղ մտնող անծանոթներին զգուշացնում են` մութն ընկնելուն պես տանից դուրս չգալ: Պատճառը, ըստ բագարանցիների, գիշերը գյուղով շրջող դիմակավորված մարդն է, որն անհանգստացնում է գյուղացիներին: Մի քանիսը նույնիսկ տեսել են, թե ինչպիսին է իրենց ահ ու սարսափի մեջ պահող դիմակավորված անձը: Երեւանաբնակ Անին իր հանգիստն անցկացրել է Բագարան գյուղում` տատիկի տանը: Նրա ասելով` 4 օրվա մեջ վախից մի քանի կիլոգրամ նիհարել է. «Ամեն քայլափոխի այդ դիմակավորված մարդու մասին էին խոսում: Ես չեմ տեսել, բայց հարազատներիս ասելով` նա բարձրահասակ է ու ամբողջովին սեւ հագուստ է կրում: Ասում են` Զորոյի դիմակից է դնում ու, մութն ընկնելուն պես, մոտենում է մարդկանց պատուհաններին ու սկսում է թակել, բայց որ տանից դուրս են գալիս` փախչում է»: Բագարանցիների խոսքերով` նորահայտ «Զորոն» անհանգստացնում է հատկապես այն ընտանիքներին, որտեղ երիտասարդ աղջիկ կա: Բագարանի համայնքապետ Գեւորգ Մարգարյանն էլ համագյուղացիներից է լսել դիմակավորված մարդու մասին, սակայն նրան իր աչքով չի տեսել: Գյուղապետն անցյալ տարի նույնիսկ ոստիկանություն էր դիմել` անկոչ հյուրի ով լինելը պարզելու համար: «Գյուղացիների ասածը չափազանցված է, քանի որ վախեցել են: Իմ կարծիքով` դիմակավորված անձը սիրահարված մի տղա է: Քանի որ նա գիշերով է հայտնվում, այդ իսկ պատճառով ամբողջությամբ սեւ հագուստ է կրում, որ իրեն չճանաչեն»,-  ասաց Գեւորգ Մարգարյանը: Համայնքապետի փոխանցմամբ` իր կասկածները ճիշտ են, քանի որ նախորդ տարի, երբ գյուղացիների խնդրանքով դիմել էր իրավապահ մարմինների օգնությանը, ոստիկանները հայտնաբերել էին սիրահարված մի տղայի, որը գիշերով սիրած աղջկա պատուհանի տակ էր հայտնվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter