
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դռնփակ նիստը: Դատարանը որոշեց երկու ամսով երկարաձգեց Նիկոլ Փաշինյանի կալանքի ժամկետը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 1-ին: Դատական դռնփակ նիստը տևեց 3 ժամից ավելի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` «Զանգվածային անկարգությունների կազմակերպման, «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել