HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարի է ենթարկվել Քոբուլեթի քաղաքից ժամանող մարդատարը

accident0_28.08.09 Այսօր առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում Աշտարակի մայրուղու 5-րդ կմ-ի հատվածում, Վրաստանի Քոբուլեթի քաղաքից  ժամանող «Միցուբիշի 300L» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՊԱԶ-672» մակնիշի  09  06 L համարանիշով ավտոբուսի հետնամասին: Paz_28.08.09Միկրոավտոբուսի ուղևորները ծանր վնասվածքներ էին ստացել և գտնվում էին գրեթե անգիտակից վիճակում: Հատկապես ծանր էր միկրոավտոբուսի վարորդի և նրա կողքին նստած ուղևորների վիճակը, որոնց մեծ դժվարությամբ հանեցին օգնության հասած  մայրուղով անցնող ավտոմեքենաների վարորդները: accident_28.08.09 accident2_28.08.09 people_28.08.09Վթարի վայր 15 րոպե հետո ժամանեց Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության մեկ ավտոմեքենա և հրշեջ մեկ ավտոմեքենա, որի անձնակազմը հավաքվածներին հրահանգեց  արագ հանգցնել ծխախոտները:  Տուժածներին տեղափոխեցին Աշտարակի հիվանդանոց: Մանրամասները ճշտվում են: accident5_28.08.09

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter