HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցներում կատարված դեպքերը քննարկել են ԱԺ-ում

28-08_Nubarasheni-11-gisherԱյսօր Ազգային ժողովի կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովը քննարկել է Նուբարաշենի թիվ 11 եւ թիվ 18 դպրոցներում կատարված բռնության դեպքերը: Մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Հետքի» հարցին, հանձնաժողովի անդամ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց. «Հանձնաժողովում հավաքվել էին Սոցապ եւ կրթության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, քննարկում էին հատուկ դպրոցներում բռնության հարցերը: Ի պատիվ Արտակ Դավթյանի (հանձնաժողովի նախագահ-հեղ) պետք է ասեմ, որ շատ դիպուկ հարցեր էր բարձրացնում եւ պահանջում էր վեր հանել հատկապես բռնության հետ կապված դեպքերը եւ թե ինչ օրենսդրական նախաձեռնություններով հանձնաժողովը պետք է հանդես գա»: Անահիտ Բախշյանի խոսքով` հատուկ դպրոցներում կրթությունն ընդհանրապես բացակայում է. «Այնտեղ միայն հաց ու ջուր եւ գիշերային մահճակալ խնդիր են լուծում»: Հիշեցնենք, որ Նուբարաշենի թիվ 11 եւ թիվ 18 գիշերօթիկ դպրոցների աշակերտների նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ բազմաթիվ ահազանգներ են եղել, որի արդյունքում 18 դպրոցի փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար: Իսկ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի դեպքում մեղադրյալը ոչ թե ոտնձգություններ կատարելու մեջ կասկածվող ուսուցիչն էր, այլ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով ընկերների հետ միասին ահազանգել էր ուսուցչի անառակաբարո գործողությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter