HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Առաջին անգամ` տեղական հանրաքվե

Սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում առաջին անգամ տեղական հանրաքվե կանցկացվի. Քաշաթաղի շրջանի վարչակազմի առաջարկությամբ ԼՂՀ կառավարությունը օգոստոսի 10-ին որոշում է ընդունել` հանրաքվե անցկացնել շրջանի Տանձուտ եւ Ծիծեռնավանք համայնքները միավորելու առաջարկությամբ: Հանրաքվեի անցկացման հետ կապված հարցերն են օրերս քննարկել ԼՂՀ կետրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: Ինչպես գրում է «Ազատ Արցախ»-ը, մի քանի ամիս առաջ Տանձուտ համայնքում համայնքապետի հերթական ընտրությունն էր անց կացվում, սակայն առաջադրում չլինելու պատճառով այն համարվեց չկայացած: Այս եւ այլ հանգամանքներից ելնելով էլ շրջանի ղեկավարությունը դիմել է կառավարությանը` վերոնշյալ համայնքները միավորելու հարցով: Օրենքի համաձայն` հանրաքվեն կայացած կհամարվի, եթե կողմ քվեարկի մասնակիցների կեսից ավելին, որը պակաս չպետք է լինի ցուցակներում ընդգրկվածների 1/3-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter