HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը պահանջում է անցկացնել ծառայողական քննություն

31_08-A-harutyunyanՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին ուղղված նամակով խնդրել է լրագրող Լարիսա Փարեմուզյանի հայտնած տեղեկությունների հիման վրա` բռնություն գործադրած և լրագրողի աշխատանքը խոչընդոտած ԴԱՀԿ աշխատակիցներին անհրաժեշտության դեպքում ենթարկել պատասխանատվության: Ստորև ներկայացնում են օմբուդսմենի նամակը. «Հարգելի պարոն Դանիելյան «Առավոտ» թերթի և hetq.am կայքի լրագրող Լարիսա Փարեմուզյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ սույն թվականի օգոստոսի 27-ին ժամը 12-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի տնակային ավանի բնակիչները զանգահարել են և խնդրել ներկայանալ տնակային ավան` ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող վտարումը լուսաբանելու համար: Ժամը 13.30-ի սահմաններում ինքը ժամանել է տնակային ավան և սկսել իր լրագրողական աշխատանքը: Ականատես է եղել, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները բռնություն են կիրառել քաղաքացի Անահիտ Մարգարյանի նկատմամբ: Չհանդուրժելով ԴԱՀԿ աշխատակիցների բռնի գործողությունները` Լարիսա Փարեմուզյանը պահանջել է զերծ մնալ այդ գործողություններից և միաժամանակ սկսել նկարահանումներ կատարել: Նկատելով այդ` ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն իր ձեռքից վերցրել է լրագրողական ֆոտոխցիկը, տվել իր գործընկերոջը և պահանջել վերացնել նկարները: Լարիսա Փարեմուզյանը հայտնել է, որ ինքը լրագրող է և նման վերաբերմունքը կիրառելի չէ իր նկատմամբ, սակայն ԴԱՀԿ ծառայության կողմից շարունակվել են անօրինական գործողությունները: Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ ուսումնասիրել քաղաքացի Լարիսա Փարեմուզյանի կողմից ներկայացված տեղեկությունները, նշանակել ծառայողական քննություն և անհրաժեշտության դեպքում համապատասխան անձանց ենթարկել պատասխանատվության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter