HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ՀՀ դիվանագիտական կորպուսն Արցախում էր

Երեկ Արցախում էին գտնվում ՀՀ արտգործնախարարության ղեկավար կազմի եւ դիվանագիտական կորպուսի պատասխանատուները, ովքեր հանդիպումներ են ունեցել ԼՂՀ Ազգային ժողովում եւ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԱԺ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, պատգամավորների եւ ԼՂՀ արտգործնախարարության պատասխանատու աշխատողների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր` կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առկա վիճակի, խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, արտաքին քաղաքական ասպարեզում տարվող աշխատանքների համակարգման եւ այլ խնդիրների հետ: Այս հանդիպումից հետո արտերկրում ՀՀ դեսպաններն ու ԼՂՀ ներկայացուցիչները հանդիպել են նաեւ նախագահ Բակո Սահակյանին, որից հետո սակայն ՀՀ արտգործնախարարի խոսնակը տեղեկացրել է, որ նախարարը ճեպազրույց չի տալու լրագրողներին, չնայած, որ լրագրողներին հրավիրել էին նախագահական նստավայր: Հանդիպումից հետո Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սա իրենց հերթական այցն է, որի ընթացքում փորձում են ծանոթանալ Ղարաբաղում առկա խնդիրներին, տեղեկանալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տրամադրությունների, տնտեսության զարգացման խնդիրներին: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին վստահեցրեց, որ այցն ավանդական է: Իսկ այն հարցին, թե ինչ-որ համաձայնություններ կամ տարաձայնություններ հանդիպումների ժամանակ եղե±լ են, նա պատասխանել է «Ի՞նչ անհամաձայնությունների մասին է խոսքը, բնական է, խոսքը գնում է նրա մասին, թե ինչպես անել, որ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Խոսքը նաեւ գնացել է ղարաբաղյան կարգավորման մեխանիզմների մասին, որ այդ ամենը լինի արդյունավետ, քանի որ մեր նպատակը ընդհանուր է»,-նշել է Շ.Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter