
Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է երիտասարդ ակտիվիստների այն խմբի հետ, որը նախորդ տարի աշխատել էր Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում եւ բարձրաձայնել էր բազմաթիվ խնդիրներ, որոնցից են` առողջ երեխաների առկայությունը հատուկ դպրոցում, վատ սնունդը, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքը, ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ թույլ տված սեռական ոտնձգությունները:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել երիտասարդների հետ, մասնավորապես` ստեղծել նախարարությանը կից մի վերահսկողության մարմին, որտեղ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Այսպիսով` երիտասարդ ակտիվիստների խումբը հնարավորություն կունենա այցելել հատուկ դպրոցներ եւ խնդիրներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնի նախարարին, որն էլ կդիմի համապատասխան գերատեսչություններին` խնդիրը լուծելու ակնկալիքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել