HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետը հող մշակելու համար գումար չունի

a-xahramanyan_5.09.09Արմավիրի մարզը հայտնի է ոչ միայն գեներալների առատությամբ: Շատ պաշտոնյաների համար մարզը բարենպաստ է հարյուրավոր հեկտարներով հողեր ձեռք բերելու եւ ակտիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի մարզում: «Եթե մարզում, ինչ-որ ունեցվածք ունենայի, կարծում եմ լրատվամիջոցները վաղուց այդ մասին գրած կլինեին: Կարող եմ ասել, որ մինչեւ իմ պաշտոնավարումը ունեցել եւ հիմա էլ ունեմ, մեկ տնամերձ հողամաս` Այգեշատ գյուղում: Տունն էլ, որտեղ ապրում եմ, իմ հայրական տունն է, հայրական օջախը»: «Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ Արմավիրում հեկտարներով հողեր ունեն, ձեզ մոտ նման գայթակղություն չի՞ առաջանում»,-հարցրինք Ա. Ղահրամանյանին: «Խոշոր հողակտոր ունենալու խնդրին պետք է նայել հետեւյալ առումով. եթե հողակտոր ես վերցնում, ուրեմն պետք է մշակես` մանավանդ Արարատյան դաշտավայրում: Իսկ հող մշակելու համար բավականին ժամանակ, ուժ ու ֆինանսներ է պետք: Ես ոչ այդ ժամանակ ունեմ, ոչ էլ ֆինանսներ»,-պատասխանեց մարզպետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter