HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոլ Վաշաձե. Վրաստանը պատրաստ է քննարկել վիրահայությանն առնչվող խնդիրները

05_09-Sargsyan-VarshadzeՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի նախագահին փոխանցել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լավագույն մաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը: Նախագահ Սարգսյանն ու Գրիգոլ Վաշաձեն եւս մեկ անգամ ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդներին կապող դարավոր ամուր բարեկամությունը: Նրանց խոսքով` երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության միջոցով: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես` խոսել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների սակագների, հայ-վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի մասին: Անդրադարձ է եղել նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ իր երկիրը հարգանքով եւ ուշադրությամբ է վերաբերվում այդ ուղղությամբ հնչեցված բոլոր մտքերին եւ պատրաստ է լրջորեն քննարկել դրանք: Հայաստանի նախագահը եւ Վրաստանի  արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին: Ներկայացնելով վրացական կողմի դիրքորոշումը` Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ բաց սահմանները եւ կարգավորված հարաբերությունները նպաստավոր կլինեն տարածաշրջանի զարգացման եւ ներդրումային մթնոլորտի բարելավման համար: Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter