HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջորդ համանախագահը

08_09-R-BradtkeԴեսպան Ռոբերտ Բրաթքը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջորդ համանախագահ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը: Դեսպան Բրաթքը ավելի քան 36 տարվա փորձ ունի արտաքին դիվանագիտության ոլորտում, ինչպես նաև եվրոպական անվտանգության քաղաքականության բնագավառում: 2006 թ.-ից մինչ այս տարվա հուլիս նա աշխատել է որպես ԱՄՆ դեսպան Խորվաթիայում: «Միացյալ Նահանգները գիտակցում է, թե որքան մեծ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք ողջունում ենք վերջերս ծավալված կառուցողական երկխոսությունը Հայաստանի նախագահ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև»,- նշում է պետդեպարտամենտը: Պետդեպարտամենը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին հայտնել է դեսպան Բրաթքի նշանակման մասին: Ռոբերտ Բրաթքը տիրապետում է ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն և խորվաթերեն լեզուներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter