HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ցորեն են արտադրում, բայց հաց թխելու համար ալյուր գնում

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրութունները պարզել են, որ Ղարաբաղում, չնայած բավարար քանակով ցորեն է արտադրվում, շարունակում են օգտագործել ոչ թե սեփական արտադրության ալյուրը, այլ Հայաստանից ներկրածը: Այսօր Ղարաբաղի խանութներում հիմնականում վաճառվում են Հայաստանում արտադրվող ալյուրը, որի 1 կգ-ն արժե 180 դրամ: Պատճառներից մեկն այն է, որ Ղարաբաղում արտադրվող ցորենից հիմնականում բարձրակարգ ալյուր չի ստացվում, ինչն էլ պատճառ է հանդիսանում գնել ներկրված ալյուրը: Գյուղաբնակների մի մասը հաց թխելու համար սովորաբար սեփական արտադրության ալյուրի հետ խառնում է ներկրված բարձրակարգ ալյուրը: Վիճակագրական ծառայություն Ղարաբաղում հացի սպառման եւ արտադրության ծավալները ճշտելու նպատակով այս տարվա հունիս-հուլիս ամիսներին անցկացրել  է բնակչության կողմից հացի (հացաբուլկեղենի) սպառման ընտրանքային հետազոտություն, որի արդյունքները ծառայությունը հրապարակել է օրերս: Հետազոտությունն անց է կացվել մայրաքաղաքում եւ յոթ շրջանների 17 համայնքներում, այդ թվում` 4 քաղաքային եւ 14 գյուղական: Հարցումներն իրականացվել են տարբեր քանակի անդամներ ունեցող 2641 տնային տնտեսություններում, որոնցից 1557-ը քաղաքաբնակ եւ 1084 գյուղաբնակ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2641 տնային տնտեսությունների կողմից մեկ ամսվա ընթացքում սպառվել է 115.0 հազ. կգ հաց, որի 49.7 տոկոսը գնված , 50.3 տոկոսը տնային տնտեսություններում թխված: Պարզվում է, որ տնային տնտեսությունում արտադրված հացի համար օգտագործված ալյուրի մեծամասնությունը` 79,1տոկոսը, գնվել է, իսկ 20,9 տոկոսը սեփական արտադրանք է: Ստեփանակերտ քաղաքում, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների տնտեսությունները հաց արտադրել են բացառապես գնված ալյուրով: Զարմանալի է, որ գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունների կողմից արտադրված հացի հումքը` ալյուրը, հիմնականում գնվել է. հացի 69.5 տոկոսը գյուղական բնակավայրերի տնային տնտեսություններում արտադրվել է գնված ալյուրով, ընդ որում Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանում այն կազմել է 100 տոկոս, Շուշիի շրջանում 97.4 տոկոս, Մարտակերտի շրջանում 94.1 տոկոս: Գնման միջոցով հացի սպառման ամենաբարձր կշիռն արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում` 93.8 տոկոս, ամենացածրը` Շահումյանի շրջանում` 0.9 տոկոս: Հարցումները խոսում են նաեւ այն մասին, որ մեկ տնային տնտեսությունը միջին հաշվով ամսական սպառում է 43.5 կգ հաց, ընդ որում քաղաքաբնակ տնային տնտեսություններում ցուցանիշը 39 կգ է, գյուղաբնակ տնային տնտեսությունում 50 կգ կամ 28.2 տոկոսով ավել: Իսկ հացի միջին օրական սպառումը մեկ բնակչի հաշվով կազմել է 390,2 գրամ, իսկ մինչեւ 8 տարեկան երեխա ունեցող տնային տնտեսություններում` 365,5 գրամ կամ 93,7 տոկոսը: Այսպիսով` ըստ իրականացված գնահատման , հանրապետությունում բնակչության կողմից տարվա կտրվածքով միջին հաշվով սպառվում է 18742,7 տոննա հաց, որից 8439 տոննան կամ 45 տոկոսը գնման միջոցով է ապահովվում: Տարվա կտրվածքով տնային տնտեսություններում սեփական սպառման նպատակով օգտագործվում է 10303,7 տոննա հացի հաշվարկով ալյուր, որից 6067,1 տոննան գնվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter