HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վահան Հովհաննիսյանը կնստի հացադուլի, եթե ՀՅԴ գերագույն մարմինը որոշի

14-09_V-HovhannisyanՎաղվանից ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը Կառավարության շենքի դիմաց, կանցկացնի հացադուլ եւ նստացույց: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը եւս կնստի հացադուլի, եթե ՀՅԴ գերագույն մարմինը նման որոշում կայացնի: Ըստ Հովհաննիսյանի` ՀՅԴ առաջիկա 4 շաբաթների ընթացքում տարբեր ակցիաներ է կազմակերպելու, որպեսզի ողջ հասարակության ուշադրությունը բեւեռի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախաստորագրված արձանագրության վրա: «Այդ արձանագրության մեջ պայմանագրային դրույթներ են խցկված, որոնք հակասում են մեր ազգային անվտանգության հայեցակարգին»,- հայտարարեց Հովհաննիսյանը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն առաջարկել է նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնել, որի վերաբերյալ իր համաձայնությունն է տվել դեռեւս միայն «Ժառանգություն» կուսակցությունը: Սեպտեմբերի 17-ին նախագահի եւ քաղաքական կուսակցությունների միջեւ արձանագրության քննարկումը Վահան Հովհաննիսյանը ողջունում է, սակայն կարծում է, որ այն միայն դրական կլուսաբանվի հեռուստատեսությամբ, որի արդյունքում հասարակությունը չի իրազեկվի խնդիրներին ու ընդդիմախոս կարծիքներին: «Ես կարծում եմ, որ արձանագրություններում դեռեւս կարող են լինել փոփոխություններ, եւ այդ փոփոխությունը կարող է անել միայն Սերժ Սարգսյանը, բայց նա կանի դա միայն հասարակության ճնշման դեպքում»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter