HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին հրավիրում է բանավեճի

«Մենք հրավիրում ենք բանավեճի սկսած Սերժ Սարգսյանից ու Էդվարդ Նալբանդյանից, վերջացած ցանկացած մեկով, որը տեղյակ է հայ-թուրքական նախաստորագրած արձանագրություններին եւ դրա վերաբերյալ իր կարծիքն ունի»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի փոխարեն պահանջում արտաքին գործերի նախարարի հրաժարականը, Հովհաննիսյանն ասաց. «Սահմանադրության համաձայն` երկրի նախագահը ընդհանուր ուղեգիծն է տալիս եւ ընդհանուր ղեկավարությունն է իրականացնում արտաքին հարաբերություններում: Բայց նրա տված ուղենիշի գործադրումը համապատասխան գործադիր մարմնի պատասխանատվությունն է, այն է` արտաքին գործերի նախարարությանը»: ԱԳ նախարարի հրաժարականի պահանջը Վահան Հովհաննիսյանն այսպես է բացատրում. «Նախագահը տվել է ուղենիշը`Թուրքիայի հետ հարաբերություններ առանց նախապայմանների: Գործադիր մարմինը գնում, պայմանավորվում է թուրքերի հետ այն ձեւով, որ եւ նախապայմաններն են մխրճված այս արձանագրության մեջ եւ շատ ուրիշ վտանգավոր բաներ, որից հետո սա տրվում է նախագահին եւ նրան դնում են ծանր վիճակում: Նախարարը բանակցել է, իսկ մերժողը դերը մնում է նախագահին: Ուրեմն մեր պայքարը եւ վեճը գործադիր մարմնի հետ է»: Վահան Հովհանիսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցն այսօր դաշնակցությունը չի դնում. «Չի բացառվում, որ մենք ինչ-որ փուլից կպահանջնենք նաեւ նախագահի հրաժարականը, բայց եթե ես հիմա ասեմ, թե դա երբ կլինի, դա կնշանակի` ես հենց այսօրվանից պահանջում եմ նրա հրաժարականը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter