«Ժառանգությունը» դիմում է կառավարությանը
Այսօր «ժառանգություն» կուսակցությունը կդիմի ՀՀ կառավարությանը հայ-թուրքական հարաբերությունների շուրջ նախաստորագրված փաստաթղթերի վերջնական ստորագրման համար հանրաքվե անցկացնելու պահանջով: Այս մասին «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին նախաստորագրված արձանագրությունների քննարկման համար հրավիրել խորհրդարանական լսումներ:
«Ժառանգությունը» նաև դիմել է Ազգային անվտանգության խորհրդին` պահանջելով կարևորագույն խնդիրները քննարկել ոչ միայն մամուլի ակումբներում, հեռուստառադիո եթերում, այլ նաև պետական ինստիտուտներում:
«Այս խնդիրների վերաբերյալ պետք է լինի ողջ հայ հասարակության կարծիքը հանրաքվեի տեսքով: Այդ հանրաքվեն պետք է զուգակցված լինի նախագահի վստահության հանրաքվեով, և մեր կողմից ընդունված որոշումներում պետք է արտացոլված լինի հայկական սփյուռքի դիրքորոշումը»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել