HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյան. ««Ժառանգությունը» պառակտված չէ»

29_04-s-safaryan«Ժառանգություն» կուսակցությունը չի պառակտվել:  6 հեռացված անդամներ կան, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում դեռևս չկա` առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: ««Ժառանգություն» կուսակցությունը հեղինակազրկված կուսակցություն չէ, հակառակը` դուք ինքներդ, ձեր հրապարակումներով ցույց տվեցիք, որ «Ժառանգությունը» երկրորդական կամ  երրորդական կուսակցություն չէ, այլ վճռորոշ գործոն է քաղաքական դաշտում: Եթե այդպիսին չլիներ, չէին լինի նաև քայլերը արժեզրկելու Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու քայլը, որի բովանդակությունը բացարձակապես կապված է  եղել ազգային կարևորագույն, սկզբունքային հարցերի նկատմամբ իր անձնական դիրքորոշման հետ»,-հիմնավորեց Ստեփան Սաֆարյանը: Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի լռությունը` պատգամավորն ասաց, որ իրադարձությունների պահին նա բացակայել է հանրապետությունից: «Ինչ վերաբերում է նրա խոսքին` կապված իր մանդատի վայր դնելու հետ, ապա ասեմ, որ նա արդեն այսօր Հայաստանում է, և ինքը կորոշի հանրությանը ներկայացնելու իր հիմնավորումները»,-ասաց Ստեփան Սաֆարյանը: Խմբակցության մյուս պատգամավորը` Զարուհի Փոստանջյանը կուսակցությունում կատարվող իրադարձությունները հաղթահարելի է համարում: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ կուսակցության վարչությունը կուսակցության անդամներին հեռացրել է կանոնադրության համաձայն և որևէ խախտում չի եղել: Արմեն Մարտիրոսյանի իշխանական պատկանելությանն անդրադառնալով` Ստեփան Սաֆարյանը նշեց. «Ինչ վերաբերում է «Նիգ Ապարան» հայրենակցական միության խնդրին, ես ուղղակի չէի ցանկանա նման կարգի փաստարկներին անգամ պատասխանել, որովհետև ես չեմ կարծում, թե դա լուրջ փաստարկ է քաղաքականության մեջ: Եվ ժամանակը կապացուցի, թե մարտի 1-ին դանակահարված և մահափորձի ենթարկված Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգություն» կուսակցությունը ինչպիսի կեցվածք և դիրքորոշում ունեն քաղաքական գործընթացների նկատմամբ»,-ամփոփեց Ստեփան Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter