HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի արդարադատությունը` Բերիայի և փուչիկների տեսքով

17_09-blogerner Հայկական բլոգոսֆերայի ներկայացուցիչներն այսօր նվերներ մատուցեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատանը: Լ. Բերիայի լուսանկարը և «Վրաստանի արդարադատություն» մակագրությամբ փուչիկները դրեցին դեսպանատան մուտքի մոտ: Բլոգերներն այս ակցիան կազմակերպել էին «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վերաքննիչ բողոքի վաղվա դատալսման առիթով: «Փուչիկներն իրենց արդարադատությունն է, Վահագնի գործը, որը վաղ թե ուշ պայթելու են»,- բացատրեց բլոգերներից Ռոբերտ Թաթոյանը: 17_09-H-BalanyanՀայկ Բալանյանը Բերիայի լուսանկարը Վրաստանի արդարադատության և վրացական պետության սիմվոլ որակեց: «Մեր կարծիքով, այն, ինչ կատարվում է Վրաստանում, մասնավորապես Վահագն Չախալյանի հետ կապված գործը, նման է 1937 թվականի գործերին: Մարդուն զրկում են դատապաշտպանի իրավունքից, նորմալ թարգմանություն չի կատարվում, քրեական գործը բացահայտ կեղծված է: Որպեսզի այդ երիտասարդի կամքը կոտրվի, բարեկամներին, եղբորը, մորը վախեցնում են, ձերբակալում են, այսինքն` մենք տեսնում ենք, որ արդարադատության մասին խոսք չկա: Կա խուլիգանական վերաբերմունք վրացական պետության կողմից, որի նպատակն է սարսափ և ահ տարածել Ջավախքի ժողովրդի միջև»,- ասաց Հայկ Բալանյանը: Իսկ նպատակը, ըստ բլոգերի, մարդկանց ստիպելն է` լքել իրենց հայրենիքը: 17_09-R-Tatoyan«Վահագնի գործին ո'չ վրաց մամուլը, ո'չ վրաց հասարակական կազմակերպությունները չեն անդրադառնում, երկյուղով են մոտենում: Երբ հարցնում ես, թե ինչ է եղել, ասում են, որ տեղյակ չեն գործից: Հիմա մենք էլ իրենց տեղեկացնում ենք, նրա քրեական գործը ևս նվիրելու ենք»,- ասաց Ռոբերտ Թաթոյանը: Գործի երեք հատորները բլոգերը բերել էր, որպեսզի նվիրեր դեսպանությանը: Որպես բլոգեր ակցիային մասնակցում էին նաև «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի քաղաքական ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանը և խմբի անդամ Արմեն Աղայանը: 17_09-A-Qananyan«Այն ժամանակ, երբ Վահագն Չախալյանն ազատության մեջ էր, անհնար էր, որ Ջավախքում իրականացվեին որևէ մասշտաբի բռնարարքներ բնակչության նկատմամբ: Նա Ջավախքում հայ բնակչության ինքնաբուխ կազմավորված ազգային ուժի վառ ներկայացուցիչ էր»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը: Նա ցավով նշեց, որ «հայաստանյան իշխանությունների դավադիր և կարճամիտ քաղաքականության պատճառով նախ թույլատրվեց Չախալյանի մահափորձը Հայաստանում և նրա ձերբակալումը, ապա նաեւ` ՀՀ-ից նրա վտարումը»: «Իշխանությունների կողմից տրվել է ամեն կարգի «դաբրո» քրեական հետապնդումներ կազմակերպելու, որոնք գերագույն դաժանությամբ միջազգային օրենքների կոպտագույն ոտնահարմամբ իրականացվեցին Վահագնի նկատմամբ»,- հավելեց Ա. Քանանյանը` նշելով, որ Հայաստանում էլ ձգտելու են ստեղծել ազգային հայաստանակենտրոն պետություն, ի վերջո հասնելու են նրան, որ Վահագնը իրենց կողքին շարունակի գործել: Որպես ինտերնետի ազատ քաղաքացի ակցիային միացել էր բլոգեր և ուսանող Լիլիթ Ղազարյանը: Նա անձամբ չի ճանաչում Վահագն Չախալյանին, բայց տեղեկացված է նրա շուրջ և ընդհանրապես Ջավախքում կատարվող իրադարձություններին: 17_09-Bloger2 «Վահագն Չախալյանն ընդհանրացումն է այն ամենի, ինչ տեղի է ունենում Ջավախքում: Այս պահին ես Վահագնի կողքին եմ, ցանկացած պահի ես Ջավախքի հայության կողքին եմ այն բոլոր խնդիրներով, որ նրանք երբևէ կունենան վրացական իշխանությունների հետ»,- Լիլիթ Ղազարյանը: 17_09-Bloger Բլոգերները Լ. Բերիայի նկարն ու փուչիկներից մի քանիսը դեսպանատան մուտքի մոտ դրեցին, իսկ փուչիկների մի մասը պայթեցրին: Դեսպանատան անվտանգության աշխատակիցները կազմակերպիչներին փոխանցեցին, որ դեսպանը կընդունի նրանց, եթե ցանկանում են տեսնել և այդ նվերներն անձամբ փոխանցել, սակայն բլոգերները չցանկացան որևէ մեկին տեսնել` պատճառաբանելով, որ իրենք իրենց ասելիքն արդեն նվերների տեսքով դրել են մուտքի մոտ: 16_09-Bloger1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter