HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնազոհ արարք

aram_18.09.09 Յուրաքանչյուր զինվորականի պարտականությունն է պաշտպանել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օգնության ձեռք մեկնել հայրենակիցներին, օրինակ ծառայել իր անբասիր վարքով, իրեն դրսևորել որպես իսկական քաղաքացի: ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան Տիգրան Ավետիսյանը` որպես մարտկոցի հրամանատար, ծառայում է Սյունիքի մարզում տեղակայված հրետանային դիվիզիոններից մեկում: Ծառայողական օրվա ավարտից հետո Տիգրանն իրենց տան հարակից տարածքում աղմուկ-աղաղակ է լսում: Պարզվում է, որ հրդեհ է. այրվում էր Գորիսի բնակիչ Վահրամ Գրիգորյանի տնակը, որում մնացել էին անչափահաս երեք երեխաներ: Կապիտան Տիգրան Ավետիսյանը շտապում է դեպքի վայր և տեսնելով, որ դռնից ներս մտնելն անհնար է, առանց հապաղելու կոտրում է տնակի հետևի պատուհանը, ներս մտնում և ծխի մեջ երեխաների ձայներով  առաջնորդվելով` դուրս բերում նրանցից, ցավոք, միայն երկուսին` Մարիամին և Դիանային: Ի ծնե հաշմանդամ` խուլ ու համր երեխային Տիգրանը խիտ ծխի մեջ չի կարողանում գտնել: Քիչ անց տնակը մոխրի է վերածվում. մնում է միայն մետաղյա կմախքը: Կապիտան Տիգրան Ավետիսյանի հերոսական արարքը երբեք չի մոռանա այս դժբախտ ընտանիքը: Իսկ Տիգրանի օրինակով պետք է առաջնորդվի հայոց բանակի յուրաքանչյուր սպա: Կատարած անձնազոհ արարքի համար Տիգրան Ավետիսյանը պաշտպանության նախարարի կողմից ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter