HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիրք հայկական ֆուտուրիզմի մասին

Futurizm-.jpg9.09.09Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո հրատարակչությունները համատեղ հրատարակել են փարիզաբնակ գրող, քննադատ Գրիգոր Պըլտեանի «Հայկական Ֆուտուրիզմ» գիրքը: Այս ուսումնասիրությունը աննախադեպ է թե ընդգրկման շրջանակով, թե հետազոտական մակարդակով:   Ավելի քան 600 էջից բաղկացած ծավալուն հատորը մանրամասնորեն անդրադառնում է հայկական գրական ֆուտուրիզմի երեք կենտրոններին՝ Պոլսին (Հրանտ Նազարյանց), Թիֆլիսին (Կարա Դարվիշ) եւ Երեւանին (Չարենց, Վշտունի, Աբով): Քննության են առնվում ինչպես հայկական ֆուտուրիզմի հարաբերությունները եվրոպական ակունքների եւ ռուսական շարժման հետ, այնպես էլ ֆուտուրիզմի համար հող նախապատրաստած արեւմտահայ եւ արեւելահայ հեղինակներ (Դ. Վարուժան, Վ. Տերյան): Գիրքը Գ. Պըլտեանի երկար տարիների աշխատանքի ամփոփումն է:  Օգտագործված են Եվրոպայի եւ Հայաստանի տարբեր գրադարաններում պահվող բազմաթիվ արխիվային նյութեր եւ հազվագյուտ հրատարակություններ: Գիրքը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում, ինչպես նաեւ Փրինթինֆո հրատարակչությունում՝ հրատարակչական գնով (հեռ. 37410  46 53 80):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter