HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ալիկ Սարգսյանը համոզված է, որ մաքուր է իր խղճի առջև

Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները սպասում էին, որ շենքից դուրս գան պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որպեսզի նրանց ուղղեն իրենց հարցերը: Սակայն որևէ ներկայացուցիչ այդպես էլ չհայտնվեց: Փոխարենը հավաքված ցուցարարներն ու լրագրողներն իրենց հարցերի պատասխանները փորձեցին ստանալ ՀՀ ոստիկանապես Ալիկ Սարգսյանից: Սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել բանակին վերաբերող հարցերին:

«Ես չգիտեմ՝ «Եղնիկներում» ինչ է կատարվել, բայց ես չեմ կարող դա մեկնաբանել: Իսկ հասարակության մեջ, եթե այսօր կան ինքնասպանության փորձեր, դրանք անհարժեշտ որակավորում ստացել են: Ինչ վերաբերում է սպանությունների բացահայտմանը, մեզ մոտ այդ վիճակը բարվոք է: Ունենք ընդամենը 2 չբացահայտված սպանություն, որոնցով ակտիվ աշխատանք կատարվում է»,- հավելեց նա:

Այն հարցին, թե ինչու պաշտպանության նախարարությունից ներկայացուցիչ չկա, որպեսզի պատասխանի հավաքվածների հարցերին, Ա. Սարգսյանը նշեց, որ Սեյրան Օհանյանը ներկա չէր կառավարության նիստին, իսկ ինքը մեղավոր չէ, որ պաշտպանության փոխնախարարը դուրս է եկել, և նրան հարցեր չեն տվել:

Այնուհետև նա հավաքվածներին խոստացավ միջնորդել, որ Սեյրան Օհանյանը հանդիպի ներկաների հետ և պարզաբանի իրավիճակը: Ըստ ոստիկանապետի` նախարարը հայրենասեր մարդ է և ավելի խիստ կդատապարտի այս երևույթը, քան ներկաներից որևէ մեկը:

Անդրադառնալով Մարգար Օհանյանի ձերբակալմանը` ոստիկանապետը նշեց, որ այդ գործը չի ցանկանում մեկնաբանել: «Ես ընդհանրապես Մարգար Օհանյանի հետ բիզնեսով չեմ զբաղվել երբևիցե, և այդպիսի բան չկա ընդհանրապես: Ես չգիտեմ՝ սա ում հորինածն է, ում է դա ձեռ տալիս, ամեն դեպքում, հորինողը թող բարի լինի մի բան նշի, հասարակությունն իմանա»,- հավելեց Ա. Սարգսյանը:

Պատասխանելով ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ կապված հարցին` ոստիկանապետը նշեց, որ դա իր «խորը համոզմամբ» իրավական դաշտում գտնվող խնդիր է, և չպետք է կապել քաղաքականության հետ:

«Ոստիկանությունը մի բաժանեք ժողովրդից. ինչ որ ոստիկանությունում է, նույն վիճակը ժողովրդի մեջ է: Ամեն ոստիկանություն արժանի է իր հասարակությանը, և ամեն հասարակություն արժանի է իր ոստիականությանը,- ասաց Ալիկ Սարգսյանը: -Իմ խիղճը շատ մաքուր է: Ես այս երկրում ապրելու եմ, ի տարբերություն շատ-շատերի, որովհետև խիղճս մաքուր է, որովհետև չունեմ ձեր ասած թշնամին: Ես իմ գործն եմ անում, 100 մարդ կարամ գործից ազատեմ, 100 մարդ կարամ դատի տամ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter