HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավաքվեց «ԳԱԼԱ»-ին անհրաժեշտ ավելի քան 26 մլն դրամը

Երեկ ավարտվեց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության պաշտպանությանն ուղղված դրամահավաք-մարաթոնը, որը սկսվել էր մարտի 19-ին:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ՀՀ վարչական դատարանը «Գյումրու հարկային տեսչություն-«ՉԱՊ» ՍՊԸ» գործով կայացրեց վճիռ` հօգուտ առաջինի: «ԳԱԼԱ»-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն պարտավորվեց տեսչությանը վճարել ավելի քան 26 մլն դրամ: Եթե այդ գումարը չվճարվեր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձելու էր «ԳԱԼԱ»-ի գույքը եւ, փաստորեն, դադարեցնելու վերջինիս գործունեությունը: 

Այսպիսով` դրամահավաք-մարաթոնի շնորհիվ հավաքվեց անհրաժեշտ 26.899.986 դրամը, որն ազատ խոսքի կողմնակիցների եւ պաշտպանների յուրօրինակ հաղթանակն է: Սակայն «ՉԱՊ» ՍՊԸ-ն պատրաստվում է ավելի բարձր դատական ատյաններում բողոքարկել վերաքննիչ դատարանի վճիռը եւ հետ բերել բռնագանձված 26 մլն դրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter