
«Հ2»-ը խոստացել է ճիշտ քարտեզի խնդիրը լուծել, իսկ գյուղնախարարությունը դեռ լռում է
Մի շարք հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնող խմբերի կողմից իրականացվող «Ճիշտ քարտեզ»-ի ակցիային այսօր արձագանքել է «Հ2» հեռուստաընկերությունը` հավաստիացնելով, որ ներկա դրությամբ հենց այդ խնդրով են զբաղվում: Հիշեցնենք, որ երեկ նախաձեռնողները հաղորդագրություն էին տարածել, որում տեղեկացրել էին սեպտեմբերի 3-ը ՀՀ եւ ԼՂՀ ճիշտ քարտեզի օր նշելու մասին, ինչպես նաեւ ընդգծել, որ այսօր էլ կան որոշ պետական եւ ոչ պետական կառույցներ, որոնք կիրառում են ոչ ճիշտ քարտեզներ` այդ թվում եւ «Հ2» հեռուստաընկերությունն ու ՀՀ գյուղնախարարության պաշտոնական կայքը՝ http://www.minagro.am/am/index.php?page=main
Նախաձեռնության ներկայացուցիչ Հարություն Ծատրյանն այսօր եղել է «Հ2»-ում, որտեղ նրան ընդունել է հեռուստաընկերության ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը եւ խոստացել մինչեւ սեպտեմբերի վերջ խնդիրը լուծել: Նա հավաստիացրել է, որ դա ընդամենը տեխնիկական հարց է, եւ իրենք եւս շահագրգռված են այդ խնդրի լուծմամբ: Գյուղնախարարությունը դեռեւս չի արձագանքել:
Ակցիային աջակցելու եւ լուսաբանելու համար հատուկ շնորհակալություն zham.am, mardik.am, tert.am, hetq.am, zlm.am, 7or.am, news.am, slaq.am, lragir.am, hraparak.am, times.am, emedia.am եւ այլ լրատվամիջոցներին:
Նախաձեռնության հեղինակներ`
«Ժառանգ» մշակութային ՀԿ
«Արմատ» մամուլի ակումբ
«Հայրենապաշտ» ՀԿ
«ՀայՖոն» նախաձեռնություն
Times.am լրատվական գործակալություն
Voskanapat.info տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ
Մեկնաբանել