HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռք- Հայաստան հարաբերությունները եւ Սփյուռքի նախարարության անելիքները

Եւ քանի որ հոդվածների տակ թողնված մեկնաբանությունների դաշտում ծավալվող քննարկումները հաճախ առնչություն չեն ունենում հոդվածի հետ, «Հետքը» որոշել է ընթերցողների համար ստեղծել մի տարածք՝ քննարկելու օրվա կամ շաբաթվա կարեւոր իրադարձությունը: Թեմաները կառաջարկենք մենք, բայց ընթերցողները նույնպես կարող են հանդես գալ նախաձեռնություններով:
Պարզապես ուզում ենք խնդրել մեր ընթերցողներին խուսափել մեղադրանքներից, վիրավորանքներից եւ հայհոյանքներից:

Այս շաբաթ առաջարկում ենք քննարկել հոկտեմբերին ստեղծվելիք Սփյուռքի նախարարության դերը: Ինչով պետք է զբաղվի այդ նախարարությունը:
Ինչպիսին պետք է լինեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Ինչ կարող է անել Հայաստանը Սփյուռքի համար, որ առայսօր չի արել:
Ինչ կարող է Սփյուռքը անել Հայաստանի համար:
Սփյուքի յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները, ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները այդ համայնքների հետ:
Ինչպես ենք պատկերացնում միասնական լեզվի ստեղծումը եւ ավանդական ուղղագրության անցնելը:

Փորձենք քննարկել այս հարցերը:

Նորից խնդրում ենք մեկնաբանությունները գրել հայերեն: Լատինատառ գրությունները, հայհոյանք, վիրավորանք պարունակող արտահայտությունները անխտիր հանվելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter