HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաց-ռուսական պատերազմի արձագանքները

Մենք սեպտեմբերից կշարունակենք կլոր սեղանները ինչպես քաղաքական, այնպես էլ այլ թեմաներով, կկազմակերպենք առանձին խնդիրներին եւ ոլորտներին նվիրված քննարկումներ, օնլայն ռեժիմով հարցազրույցներ պաշտոնյաների, քաղաքական գործիչների, տարբեր ոլորտների մասնագետների հետ:
Եւ քանի որ հոդվածների տակ թողնված մեկնաբանությունների դաշտում ծավալվող քննարկումները հաճախ առնչություն չեն ունենում հոդվածի հետ, «Հետքը» որոշել է ընթերցողների համար ստեղծել մի տարածք՝ քննարկելու օրվա կամ շաբաթվա կարեւոր իրադարձությունը: Թեմաները կառաջարկենք մենք, բայց ընթերցողները նույնպես կարող են հանդես գալ նախաձեռնություններով:
Պարզապես ուզում ենք խնդրել մեր ընթերցողներին խուսափել մեղադրանքներից, վիրավորանքներից եւ հայհոյանքներից:

Այս շաբաթ առաջարկում ենք քննարկել  ռուս-վրացական պատերազմը: Ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ  Հայաստանի համար: Արդեն հայտնի է, որ  30 տոկոսով կրճատվել են Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի ծավալը, դադարեցվել են բեռնափոխադրումները:  Եւ դժվար է ասել, թե որո՞նք են լինելու Ռուսաստանի եւ Վրաստանի հաջորդ քայլերը: Եթե նույնիսկ պատերազմը դադարի, ապա ստեղծված վիճակը իր հետ բերելու է նոր խնդիրներ:  Եթե հաշվի առնենք, որ հակամարտող կողմերը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրներ են, ապա կարող ենք արձանագրել, որ  Հայաստանը հիվանդագին «չեզոքություն» է ցուցաբերել պատերազմին: Մինչդեռ Հայաստանը հենց առաջինը կարող էր միջնորդական խաղաղարար առաքելությամբ հանդես գալ: Ինչու՞ է Հայաստանը նման դիրքորոշում որդեգրել: Փորձենք քննարկել այս խնդիրները:

Նորից ենք խնդրում մեկնաբանությունները գրել հայերեն, լատինատառ գրությունները, հայհոյանքներ, վիրավորանքներ պարունակող արտահայտությունները անխտիր հանվելու են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter