«Դաշնակցությանը կարելի՞ է, իսկ մեզ` ո՞չ»
Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց բողոքը տարբեր է, իսկ հասցեատերը նույնը` իշխանությունները:
Երեւանի կենտրոնից վտարված քաղաքացիները, ինչպես միշտ, ցանկանում են իրենցից խլած բնակարանների դիմաց համարժեք փոխհատուցում ստանալ: Ոստիկանները նրանց թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին:
«Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ոստիկանները տարբերակված մոտեցում են ցուցաբերում իրենց եւ դաշնակցականների նկատմամբ: «Նրանք իրենց բողոքն են արտահայտում, մենք էլ` մերը: Ինչո՞ւ են Դաշնակցությանը թույլ տալիս նստել կառավարության շենքի աստիճաններին, իսկ մեզ նույնիսկ մոտ չեն թողնում»,- ասում է Վաչագան Հակոբյանը:
Կառավարության այսօրվա նիստին «ներկա» էին նաեւ հայրենի բանակում զոհված զինվորների մայրերը, որոնք վստահ են, որ իրենց որդիները ոչ թե զոհվել, այլ կանխամտածված սպանել են: Որդեկորույս մայրերը պահանջում են պատժել իրական մարդասպաններին:
Կառավարության անդորրն այսօր «խանգարում» են նաեւ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են «Ա1+» հեռուստաալիքին կրկին տեսնել եթերում: «Կատարեք Եվրոդատարանի վճիռը»` իշխանությունից պահանջում են քաղաքացիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել