HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը չի արտոնել ՀՅԴ-ի հանրահավաքը

12_09-Moskow-cinemaԴաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կ/թ.-ին հարակից տարածքում (Շառլ Ազնավուրի անվան հրապարակում) զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին: Ըստ իրազեկման` միջոցառումը մեկնարկելու է ժ. 18:00-ին և ավարտվելու է ժ. 20:00-ին: Իրազեկումը քննարկվել է երեկ Երևանի քաղաքապետարանում` ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Թաթուլ Հարությունյանի մասնակցությամբ: Արդյունքում Երևանի քաղաքապետարանն արգելել է հրապարակային միջոցառման անցկացումը՝ հիմք ընդունելով, որ «նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային հրապարակային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը»: « ...Իրազեկման հեղինակը պատշաճ կարգով ծանուցվել է կայացված որոշման մասին: Որոշումը փակցվել է նաև Երևանի քաղաքապետարանի` քաղաքացիների ընդունելությունների սրահում` դրա համար նախատեսված և բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում»,- տեղեկացնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter