HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ Ղարաբաղի հարցը լուծվի, այդ օրն էլ կվավերացվեն արձանագրությունները»

g-bogyut_14.10.09Հոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրությունները կմտնեն Թուրքիայի խորհրդարան: Մի քանի օրից Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կստորագրի դրանք: Այս մասին Հայաստանից ժամանած լրագրողներին տեղեկացրեց Թուրքիայի խորհրդարանի մամուլի պատասխանատու Գյոգսել Բոգյուտը: Խորհրդարանում հատուկ հանձնաժողով է կազմվելու, որը քննելու է այս արձանագրությունները: Համաձայն միջազգային արձանագրությունների հաստատման նոր կարգի` երեք նիստ է տեղի ունենալու: Իսկ ընդհանուր ժողովն արդեն քվեարկությամբ կվավերացնի այն: Մամուլի պատասխանատուն չկանխատեսեց, թե կոնկրետ երբ կվավերացվեն արձանագրությունները` թողնելով դա քվեարկության արդյունքներին: «Երբ Ղարաբաղի հարցը լուծվի, այդ օրն էլ կվավերացվեն արձանագրությունները»,- ասաց նա: «Խորագիրը ճշտենք հարևան երկրում» ծրագրի շրջանակներում կազմակերպված խորհրդարանական հանդիպմանը մասնակցում էին նաև խորհրդարանում աշխատող լրագրողները:turkish-reporters_14.10.9  syy_14.10.09«Թերեթի»-ի ներկայացուցիչ Սյուրեա Սըթը երկար ժամանակ է աշխատում խորհրդարանում: «Թուրքիայի կուսակցություններն ասում են, որ եթե Ղարաբաղյան հարցը չլուծվի, իրենք չեն կարողանա վավերացնել արձանագրությունները: Որքան շուտ բարելավվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, այնքան շուտ կվավերացվեն արձանագրությունները»,- ասում է լրագրողը: Հայ լրագրողների հարցին, թե որքանով կարող են երկու երկրների հարաբերությունները պայմանավորված լինել երրորդ պետությամբ, մեկ այլ թուրք լրագրող պատասխանեց, որ «այնքանով, որքանով որ Ադրբեջանը իրենց բարեկամ երկիրն է»: «Եթե Ադրբեջանը երրորդ երկիր է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ժամանակին երբ սահմանը փակվեց, Ադրբեջանի հարցի հետ էր կապված, ապա հիմա սահմանի բացումը չի կարող Ադրբեջանի հետ կապ չունենալ»,- հիմնավորեց լրագրողը: Իսկ թե արձանագրությունների որ կետից ելնելով են ադրբեջանցի լրագրողները պնդում, որ Ղարաբաղյան հարցի լուծումից հետո միայն արձանագրությունները կվավերացվեն, լրագրողը պատասխանեց. «Սրա մասին այս արձանագրությունների մեջ չկա: Սա հայտնի է Էրդողանի ասածներից, նա մի քանի անգամ այդ մասին ասել է, բայց թղթի վրա չկա»: Անկարա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter