Ոստիկանները խոչընդոտում են ուսանողական միության անդամներին
Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը իր վճռական բողոքն է արտահայտում իր կողմից կազմակերպված միջոցառումների իրականացմանը իրավապահ մարմինների կողմից խոչընդոտելու կապակցությամբ: Որակելով դրանք որպես խոսքի ազատության ու երիտասարդության ազատ արտահայտման դեմ կազմակերպված ոտնձգություն:
Արդեն որերրորդ դեպքն է երբ Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միության միջոցառումներին հայրենի ոստիկանները ցուցաբերում են շատ բուռն ու օպերատիվ ուշադրություն: Երեկ ժամը 14-00-ին ԱԳՆ դիմաց մեր կողմից կազմակերպված միջոցառումն էլ այս առումով բացառություն չէր:
Նախ ժամը 10-00 գրասենյակ եկան ոստիկանության և հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչներ, որոնց հանդիպեց ԱՆՊՇ փոխնախագահ Է Հելհելյանը և տեղեկացրեց, որ միջոցառումը նախատեսում է ընդամենը նամակի հանձնում արտաքին գործերի նախարարին, և զանգվածային բնույթ չի կրելու: Մեր իրավապահները հանգստացած հեռացան գրասենյակից, համենայդեպս մեկ ոստիկանական <<Գազել>> թողնելով գրասենյակի մոտ: Ժամը 13:30 կրկին ժամանեցին եւ երկու մեքենայով մոտ 25 ոստիկաններ մեր 5 երիտասարդներին ուղեկցեցին ԱԳՆ:
Տպավորությունն այնպիսին էր կարծես հանրապետությունում արտակարգ դրություն էր, իսկ ԱՆՊՇ գրասենյակը խռովարարների զինված ուժերի հավաքատեղի: Արդարության համար նշենք որ մոտակա շենքերի տանիքներին դիպուկահարներ չենք նկատել, ինչպես նաև զրահատեղնիկայի ու ծանր հրետանու կուտակումներ գրասենյակի հարակից փողոցներում չենք տեսել:
Ազգային Նոր պահպանողական շարժման ուսանողական միություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել