Դատախազը միջնորդել է փոխել Արշալույս Հակոբյանի խափանման միջոցը եւ հետաձգել դատաքննությունը
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Հունան Բաբայանը վերլուծել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննության արդյունքները:
Ըստ Գլխավոր դատախազության մամլո ծառայության` նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները համադրելու արդյունքում մեղադրող դատախազը հանգել է այն եզրակացության, որ Արշալույս Հակոբյանին առաջադրված մեղադրանքը ենթակա է փոփոխման: Ուստիեւ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստում դատախազը միջնորդել է դատարանին հետաձգել դատաքննությունը: Միաժամանակ միջնորդել է փոխել Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ ընտրել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ Ա.Հակոբյանն ազատ է արձակվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել