HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի դիմումին ընթացք չի տրվել նրա իսկ խնդրանքով

16_02-bjni«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանի ստորագրությամբ 2009 թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել էր դիմում, որով վիճարկվում էր «Բջնի» գործարանի աճուրդի օրինականությունը եւ կասկած հայտնվում, որ  ԴԱՀԿ ծառայության կողմից տրվել է դրամարկղի կեղծ օրդեր: Սույն դիմումն ուղարկվել էր Կոտայքի ոստիկանություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Գլխավոր դատախազության մամլո գրասենյակի փոխանցմամբ` Լ. Հարությունյանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի բաժանմունք՝ բացատրություն տալու իր իսկ դիմումում մատնանշած հանգամանքների վերաբերյալ: Լ. Հարությունյանն իր փաստաբանի ներկայությամբ տված բացատրությամբ խնդրել էր ընթացք չտալ իր դիմումին՝ նշելով, որ ՀՀ վարչական դատարանում քննվում է նույնաբովանդակ քաղաքացիական գործ: Դիմումատուի խնդրանքը բավարարվել էր եւ դիմումը թողնվել  առանց քննության, ինչի մասին նա գրավոր տեղյակ էր պահվել, իսկ ստեղծված նյութերը սեպտեմբերի 25-ին  ուղարկվել են ՀՀ վարչական դատարան: Դրանից հետո՝ Գլխավոր դատախազությունում Լ. Հարությունյանի ստորագրությամբ ստացվել է եւս մեկ նույնաբովանդակ դիմում, ինչը, նույն աղբյուրի հաղորդմամբ, նյութեր նախապատրաստելու ցուցումով ուղարկվել է Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter