HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռադիկալի» խմբագիրը կարծում է, որ Ղարաբաղի հարցի շուրջ նախագահները համաձայնության են եկել

16.10.09-radikalԹուրքական «Ռադիկալ» ձախակողմյան համարվող թերթի խմբագիրներից Իսմեթ Բերքանը կարծում է, որ Հայաստանում արձանագրությունները ավելի դժվարությամբ կվավերացվեն, քան Թուրքիայում: Եթե Հայասստանը և Ադրբեջանը համաձայնության գան, Թուրքիայի համար ավելի հեշտ կլինի: Իսմեթ Բերքանը այսօր հանդիպեց Հայաստանից ժամանած լրագրողների հետ: Հայ լրագրողների դիտարկմանը, թե Ղարաբաղյան հարցի շուրջ արձանագրություններում ոչինչ նշված չէ, խմբագիրը պատասխանեց, որ մինչ այսօր արդեն երկու նախագահները իրենց հարցազրույցներում այս նյութի մասին խոսել են, Թուրքիայի նախագահը խոսել է Ղարաբաղի հարցի շուրջ: «Մենք չենք կարծում, որ արձանագրություններում պետք է լինեին Ղարաբաղի մասին կետեր, քանի որ սա Թուրքիայի խնդիրը չէ: Բայց ես կարծում եմ` նրանք բանավոր համաձայնության են եկել»,- ասաց «Ռադիկալի» խմբագիրը: Թե երբ կվավերացվեն արձանագրությունները, Իսմեթ Բերքանը չկարողացավ կանխատեսել: Խմբագիրը նշեց, որ Հայաստանի հարցը Թուրքիայի համար կարևոր հարցերից չէ: Կարող է մի քանի ամիս սահմանի բացման հարցը հետաձգվի, դեսպանատներ հիմնվեն, հետո նոր Ղարաբաղյան հարցը լուծեն: Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter