HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախի քաղաքական ուժերը մտահոգված են հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ

Մեր տվյալներով` երեկ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Դաշնակցության գրասենյակում հավաքվել էին Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ներկայիս փուլին եւ Ղարաբաղյան հակամարտության վրա այդ հարաբերությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արտահայտել են իրենց մտահոգությունները` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա վերոնշյալ հարաբերությունների ազդեցության վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացրել որոշ առաջարկներ: Ի դեպ, վերոնշյալ հանդիպումը փակ էր, սակայն, մեր տվյալներով, նման քննարկումները կշարունակվեն, եւ չի բացառվում, որ դրանք կլինեն հրապարակային: Հետքը փորձեց որոշ պարզաբանումներ ստանալ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանից, սակայն վերջինս նախընտրեց չմանրամասնել` հիմնավորելով, որ հանդիպումը փակ էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter