HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Բեյզ Մեթլս»-ի հովանավորությամբ Ստեփանակերտում մանկապարտեզ է կառուցվում

Երեկ Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզ են այցելել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը, ովքեր ծանոթացել են մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի շինարարության ընթացքին: «Վալլեքս» խմբի Ղարաբաղում գործող «Բեյզ Մեթլս» ընկերության  հովանավորությամբ կառուցվող երկհարկանի մասնաշենքի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի, որտեղ արդեն կարող են հաճախել 360 մանուկ: Այժմ մանկապարտեզն ունի 190 սան, ովքեր դեռեւս իրենց օրն անց են կացնում ոչ այնքան բարվոք շենքային պայմաններում: 2-րդ մասնաշենքի  կառուցումից հետո հովանավորները  ձեռնամուխ կլինեն նաեւ մանկապարտեզի վարչական շենքի հիմնանորոգմանը եւ մանուկների համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Վերոնշյալ աշխատանքների կատարման համար «Բեյզ Մեթլսը» նախատեսում է ծախսել շուրջ 300 մլն դրամ: Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վալերի Մեջլումյանը հավաստիացրեց, որ իրենց հնարավությունների շրջանակներում այսուհետ կիրականացնեն նաեւ սոցիալական ծրագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter