HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ը ձերբակալել է նախկին զինծառայողի

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության  ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների  արդյունքում, կալանավորվել է  ՀՀ  քաղաքացի Գևորգ Վոլոդյայի  Հայրապետյանը, որը  համագործակցել է ադրբեջանական հատուկ  ծառայությունների  հետ: Գ. Հայրապետյանը հանդիսանում է նախկին  զինծառայող,  պահեստազորի փոխգնդապետ, 2007թ-ին արձակվել է ՀՀ ԶՈՒ-ից` զինվորական և ծառայողական  կարգապահության  կանոնների կոպիտ  խախտման համար: Գ. Հայրապետյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի  299 հոդվածի 1-ին մասով`  Պետական դավաճանություն լրտեսության ձևով: Նույն գործով կալանավորվել  է նաև Գ. Հայրապետյանի և ադրբեջանական  հատուկ  ծառայությունների միջև կապ իրականացնող օտարերկրյա քաղաքացի: Քրեական գործով նախաքննությունը  վարում է ՀՀ ազգային անվտանգության  ծառայության քննչական վարչությունը: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter