«Որևէիցե խումբ Լաչինի միջանցք չի այցելել որևիցե հետազոտություն անցկացնելու նպատակով»
Այսպիսի պատասխան տվեց մեզ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին, հայ-թուրքական արձանագրությունները Մեջլիսում ներկայացնելիս, նշել է, թե անցած ամիս մի ռազմական խումբ, գնալով Լաչին, ուսումնասիրել է Լաչինը, եւ քննարկել, թե հարցի լուծման ժամանակ միջազգային իրավունքով ինչ ծավալ է ունենալու Լաչինի միջանցքը: «Սա, ինչպես նշում են մեր ադրբեջանցի եղբայրները, շատ կարեւոր քայլ է եւ տանում է հարցի լուծմանը»,-ասել է Դավութօղլին:
«Հետքը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: «Մենք առիթ ունեցել ենք մի քանի անգամ ասելու, որ որևէիցե խումբ Լաչինի միջանցք չի այցելել որևիցե հետազոտություն անցկացնելու նպատակով»,-ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հարցին, թե այդ դեպքում Դավութօղլուի հայտարարությունը սուտ տեղեկատվություն է պարունակում, Տիգրան Բալայանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Արցախի իշխանություններին. «Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղաբաղի իշխանությունների իրավասության տակ, այդ հարցի կապակցությամբ դիմենք Արցախի իշխանություններին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել