
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նիստում սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:
Նա հիշեցնելով աշխարհի մի շարք երկրներում` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու եւ Ցեղասպանությունը ժխտելու դեպքում քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդունված օրենքների մասին, անդրադարձել է նաեւ ԼՂՀ քաղաքացիների համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրությանը, որում հստակ ամրագրված են ԼՂՀ սահմանները եւ տարածքային ամբողջականությունը:
«Խոսքս ուղղում եմ իրավապահ մարմիններին եւ առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջմամբ կամ այլ տարբերակներով կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որովհետեւ դա ոչ թե այլակարծության կամ դեմոկրատիայի դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ: Իսկ հակասահմանադրական քայլ անողը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել