
Նիկոլ Փաշինյանի քրեական գործով հոկտեմբերի 23-ի մասով հարցաքննվեց վկա Ռիտա Եփրեմյանը, որը աշխատում էր Ուրարտու խանութի դիմացի մայթին տեղկայված խանութում եւ իր իսկ ցուցմունքներով` ականատես է եղել ցուցարարների հավաքվելուն:
Ռիտա Եփրեմյանը դատարանում չճանաչեց ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ տուժող ոստիկան Վազգեն Սերոբյանին: Վկան չի տեսել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հարվածել ոստիկանին:
Վկայության տալու սկզբում Եփրեմյանը նշել է, թե տեսել է ցուցարարներին ժամը 14:00-14:30-ի սահմաններում, սակայն մեղադրող Կորյուն Փիլոյանի եւ պաշտպան Լուսինե Սահակյանի հստակեցնող հարցերին ի պատասխան` վկան ասաց, թե ժամը 19:00-19:30-ն էր: Իսկ թե ինչո՞ւ էր շփոթել ժամերը, Ռ. Եփրեմյանը պատասխանեց` «դա հաջորդ օրը խանութ այցելած քննիչի գալու ժամանակն էր»:
Դատաքննությունը շարունակվում է. շուտով ցուցմունք է տալու հաջորդ վկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել