HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենքի փոփոխության նախագիծը` որպես ՀԿ-ների պետական վերահսկողության գործիք և կոռուպցիոն ռիսկերի աղբյուր

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղղակի կախվածության մեջ է գցում հասարակական կազմակերպություններին Արդարադատության նախարարությունից: Ավելի քան ութսուն հասարակական կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ այս օրինագծի, որով Կառավարությունը, ի դեմս Արդարադատության նախարարության, փորձ է անում սահմանափակել ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը` միավորումներ կազմելու իրավունքը: Անընդունելի են վերոհիշյալ օրինագծի մշակման, ներկայացման և Կառավարության նիստում հաստատման ոչ թափանցիկ ու անհասկանալի գործընթացները, ինչով, ըստ էության, արհամարhվել է ժողովրդավարության հիմնական հենասյուններից մեկը` քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Նախագծում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների զգալի մասը հանդիսանում են էական սպառնալիք Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում: Առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակի կանոնակարգման ոլորտում առկա միջազգային փաստաթղթերի ոգուն, մասնավորապես` Եվրոպայի նախարարների կոմիտեի անդամ երկրներին ուղղված Rec (2007) 14 հանձնարարականի դրույթներին:
  • «Հասարակական կազմակերպությունների մասի» օրենքում փոփոխությունների մտցնելու» պարագայում ի՞նչ հիմքով են մտցվել նշված դրույթները և փոխարենը անտեսվել տարբեր ՀԿ-ների կողմից արդեն տարիներ շարունակ քարոզվող այն փոփոխությունները, որոնք առավել բարենպաստ միջավայր կստեղծեին քաղաքացիական հասարակության կայացման համար:
  • «Անկեղծ, արդարացի և խոստումնալից» պետական այս նախաձեռնության մեջ ինչպիսի՞ վտանգներ ու խոչնդոտներ են տեսնում հայաստանյան հասարակական կազմակերպությունները:
  • Եթե ուժի մեջ մտած լիներ այս վիճահարույց օրինագիծը, քանի՞ հասարակական կազմակերպություն կլիներ այժմ Հայաստանում, կամ դրանցից քանի՞սը կլիներ անկախ պետական միջամտությունից:
  • Ի վերջո, ինչո՞ւ են ՀԿ-ները դեմ այս օրինագծին:
Այս հարցերի շուրջ ՀԿ-ները իրենց մտահոգություններն են ուզում լսելի դարձնել հանրությանը: Այդ նպատակով Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբը  վաղը հրավիրում է զանգվածային լրատվմիջոցներին մասնակցելու Երևանի Փաստարկ ակումբում կայանալիք մամլո ասուլիսին: Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբ, 79 հասարակական կազմակերպություններ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter