HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկան ցուցմունք տվեց, բայց ոչինչ չէր տեսել

n-pashinyan«Ուրարտու» խանութի վաճառողուհի Վարսենիկ Զուրաբյանը դատարանում չճանաչեց ոչ ամբաստանյալին, ոչ էլ տուժողին: Նա ևս դատակոչվել էր` ցուցմունք տալու 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի առաջադրված մեղադրանքի 316-րդ հոդվածով, այն է` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելը: Բայց պարզվեց, որ նա խանութի պատուհանից տեսել է հավաքված մարդկանց, լսել է աղմուկ, բայց չի տեսել ոչ այն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հարվածել ոստիկանության աշխատակցին, ոչ էլ լսել է նրա ասածները: «Ես տեսա ամբոխին, խառնված, գետնանցումով, փողոցում, բայց մեզ մոտ շատ մարդիկ լցվեցին: Մի ակնթարթ ես տեսա, որ ոստիկանները եկան, ես չէի կարող դուրս նայել, ես աշխատանքի վայրում էի, ստիպված էի ներսում հսկել, կես ժամից ամբոխը ցրվեց»,- համառոտ ներկայացրեց վկան: Վկա Վարսենիկ Զուրաբյանի հարցաքննությամբ այսօրվա նիստն ավարտվեց, քանի որ դատակոչված մյուս վկաները առանց անձնագրի էին ներկայացել: Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 3-ը: Այդ նիստին կդատակոչվեն հոկտեմբերի 23-ի գործով մնացած բոլոր վկաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter