HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանն անփոփոխ է թողել Վահագն Չախալյանի դատավճիռը

28_10-V-ChakhalyanԱյսօր Վրաստանի վերաքննիչ դատարանում կայացել է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր  դատավճռի բողոքարկման գործով վերջին դատալսումը: Այսօրվա նիստին, ինչպես խոստացել էին, ո՛չ Չախալյանը, ո՛չ էլ նրա հայրն ու եղբայրը չէին եկել: «Երկիր» միության փոխանցմամբ` նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանը լսեց Չախալյանների փաստաբաններ` Ստեփան Ոսկանյանի եւ Նինո Անդրիաշվիլիի պաշտպանական ճառերը, այնուհետեւ խորհրդակցական սենյակում կարճ ժամանակ (15-20 րոպե)  անցկացնելուց հետո հրատարակեց իր որոշումը, որով անփոփոխ թողեց Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված դատավճիռը: Պաշտպանության կողմը մտադիր է բողոքարկել վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վրաստանի գերագույն դատարանում: Վահագն Չախալյանը ս.թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի …դեմ)` դատապարտվելով 10 տարվա ազատազրկման: Վահագն Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ   226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)` դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում)` որպես պատիժ 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter