HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուշիում մշակույթի տան մասին չեն էլ երազում

ushi-gyuxapetaran_4.11.09Արագածոտնի մարզի Ուշի գյուղի կենտրոնում գտնվող երկհարկանի շինության արտաքին տեսքը հուշում է, որ այն բնակելի շինություն չէ` թեեւ շենքի պատին այդ մասին հուշող ոչ մի ցուցանակ փակցված չէ: Շենքը ծառայում է ե’ւ որպես գյուղապետարան, ե’ւ մշակույթի տուն, ե’ւ գրադարան, ինչպես նաեւ տեղակայված է «Փոստը»: 04_11-cultural Ճիշտ է, «բազմաբովանդակ» շենքը նաեւ մշակույթի տան համար առանձին մասնաբաժին ունի, սակայն դահլիճն այնպիսի ավերակ վիճակում է, որ նույնիսկ այդ տարածքում գտնվելն է վտանգավոր մարդկանց կյանքի համար: Քանի որ տանիքն ամբողջությամբ վնասված է, անձրեւաջրերը հոսում են ներս: Առաստաղն արդեն քայքայված է եւ վերեւից քարեր են պոկվում ու թափվում բեմին: 04_11-cultural-center«Քանի որ դահլիճ չունենք, գյուղում չենք կարողանում ոչ մի միջոցառում կազմակերպել: Մի քանի անգամ եկել չափագրումներ են արել, որ վերանորոգման աշխատանքներ իրականացվի, սակայն, ամեն անգամ վերանորոգման խոստումներն իրականություն չի դառնում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Ուշիի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Աստղիկ Հովհաննիսյանը: 04_11-ambulanceԳյուղում միակ նորակառույցը  ամբուլատորիայի շենքն է, որը նախկինում նույնպես գտնվել է կենտրոնացված շենքում: «Գյուղի բյուջեն այնքան աղքատիկ է, որ հնարավորություն չունենք մեր միջոցներով վերանորոգման աշխատանքներ իրականացնել»,-ավելացրեց աշխատակազմի քարտուղարը: 04_11-ushecinerՄինչ Ուշիում կվերանորոգվի կամ ընդհանրապես չի վերանորոգվի մշակույթի տունը` գյուղի տղամարդիկ շարունակում են ամառ-ձմեռ իրենց նարդին ու բլոտը խաղալ բաց երկնքի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter