HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցաքննված և չհարցաքննված վկաները շփվելու հնարավորություն ունեն

05_11-Shengavit-dataranՀայտարարված ընդմիջումից հետո շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով հոկտեմբերի 23-ի դրվագով դատակոչված վկաների հարցաքննությունը: Հարցաքննված վկա ՊՊԾ վաշտի հրամանատար Անդրանիկ Առաքելյանն ասաց, որ տեսել է Նիկոլ Փաշինյանին բարձրախոսը ձեռքին` «Ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբերտացմանը» արտահայտություններ բարձաձայնելիս, բայց, ի տարբերություն այսօր հարցաքննված մյուս վկայի` մայոր Խաչատուր Հովակիմյանի, ինքը չի նկատել քաշքշուք Փաշինյանի և այլ անձանց միջև: Փաստաբան Լուսինե Սահակյանը վկային հարցեր տվեց նաև Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ: Անդրանիկ Առաքելյանը պատմեց, որ Մարտի 1-ին ինքը մինչև ժամը 9-ը եղել է Օպերայի հրապարակում` ծառայողական մուտքի մոտ, սակայն որևէ գործողությունների չի մասնակցել, իսկ ժամը 9-ից հետո շրջել է քաղաքով մեկ: Ժամը 2-ի սահմաններում եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, բայց կրկին գործողություններ չի իրականացրել, իսկ ժամը 4-ից մինչ գիշերվա 3-ը ծառայությունն իրականացրել է Կառավարության շենքի մոտ: Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց թույլ չտալ հարցաքննված և դեռևս չհարցաքննված վկաների շփումը, քանի որ ինքն ընդմիջմանն ականատես է եղել նախորդ վկա Խաչատուր Հովակիմյանի և Ադրանիկ Առաքելյանի զրույցին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ դատական կարգադրիչները հետևում են կարգին, վկաներն էլ առանձանցված են: Սակայն Լուսինե Սահակյանի` վկային ուղղված հարցին, թե տեսե՞լ է արդյոք նա Հովակիմյանին` մինչ դատարանի դահլիճ մտնելը, վկան հաստատեց, որ այո՛, տեսել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter